2021 թվականի հուլիսյան դեպքերից երեք տարի է անցել, մեղավորները, սակայն, դեռ չեն պատժվել։
2021 թվականի հուլիսի 5-ին նախատեսված «Արժանապատվության երթի» պատճառով Թբիլիսիում տեղի էր ունեցել ծայրահեղական խմբերի կազմակերպված մոբիլիզացիա։ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվել էր անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, անգամ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր:
Մեկ օրվա ընթացքում բռնության է ենթարկվել աշխատանքային պարտականությունները կատարող մինչև երեսուն լրագրող: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին բուժօգնություն է ցուցաբերվել, ծեծի են ենթարկվել նաև Ռուսթավի երկու, TV պիրվելի ալիքի լրագրողները, ավիրվել է նրանց տեխնիկան:
Մինչ այժմ հուլիսի 5-ի բռնություններով ուղեկցված բողոքի ցույցի կազմակերպիչներից ոչ ոք ձերբակալված չէ։ Այդ օրը վիրավորվել է ավելի քան 50 լրագրող։ Հարձակման զոհերից մեկին՝ «Պրիվելի արխի»-ի օպերատոր Լեքսո Լաշքարավային հուլիսի 11-ին մահացած են գտել իր տանը։
Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները և քաղհասարակությունը պարբերաբար իրենց զեկույցներում նշում են այս խնդրի մասին։ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ահազանգում է․ «հուլիսի 5-ի դեպքերը պատշաճ չեն հետաքննվել»։
Կարդացեք ավելին՝
Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»