«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպությունը 2021 թվականի հուլիսի 5-6-ի իրադարձությունների երկու տարվա տարելիցի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այժմ հանցագործությունների ոչ բոլոր դրվագներն են պատշաճ կերպով հետաքննվել։
Կազմակերպության գնահատմամբ, անարձագանք է մնացել պետության պատասխանատվության հարցը, որին հանձնարարվել էր պաշտպանել լրագրողներին 2021 թվականի հուլիսի 5-ին։
GYLA-ի տեղեկություններով «Պիրվելի արխիի»-ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան դրվագի առնչությամբ ամփոփ որոշում չի կայացվել՝ չնայած դեպքից երկու տարի է անցել։
Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվեց անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը ծայրահեղական խմբերի դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշը պատռելու դեպքեր: