Հուլիսի 28-ին Աթենք-Քութայիսի-Աթենք հատուկ չվերթ է իրականացվելու

Հուլիսի 28-ին Քութայիսիի միջազգային օդանավակայանից կիրականացվի Աթենք-Քութայիսի-Աթենք հատուկ չվերթը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի օդանավակայանների միավորման մամուլի ծառայությունը։

Թռիչքը նախատեսված է Թբիլիսիի ժամանակով 15:10-ին։ Հատուկ չվերթը կիրականացնի հունգարական ցածր բյուջետային Wizz Air ավիափոխադրողը։ Չվերթի բոլոր տոմսերը վաճառված են։

Վայրէջքից անմիջապես հետո բոլոր ուղևորները Քութայիսիի օդանավակայանում բուժզննում կանցնեն, որից հետո հատուկ ավտոբուսներով կտեղափոխվեն կարանտինային գոտիներ։

Իսկ Քութայիսիից Աթենք թռչող ուղևորները պետք է հաշվի առնեն Հունաստանի կառավարության պահանջները։ Մասնավորապես` Աթենք ուղևորվելուց առաջ պետք է  https://travel.gov.gr  կայքում հատուկ ձևաթուղթ լրացնեն։

Հիշեցնենք՝ Հունաստանում կորոնավիրուսի 4193 դեպք կա, որոնցից  202-ը` մահվան ելքով։

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների` COVID-19 պանդեմիայի ընթացքում պետական աջակցությամբ օդային և ցամաքային ճանապարհներով հայրենիք է վերադարձել  Վրաստանի մոտ 22,862  քաղաքացի, ևս 22 603-ին տեղում է աջակցություն ցուցաբերվել։

Այլ նյութեր
Close

Նոր մանրամասներ նորակոչիկների միջադեպից

Կրծանիսիի ՊՆ ուսումնական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի նոր մանրամասներ են հայտնի: Միջադեպը տեղի է ունեցել նորակոչիկների միջև: Նրանցից մեկը 21-ամյա Էլջան Էֆենդիևն է, ում, «Ռուսթավի...