
Մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ի N322 որոշման մեջ փոփոխություններ են մտել:
Փոփոխությունների համաձայն՝ թրեյնինգներին, գիտաժողովներին, սեմինարներին մասնակցելը կթույլատրվի միայն նախապես PCR թեստավորման հիման վրա:
Բացի այդ, արգելվում է ճամբարի տիպի հավաքները՝ անկախ դրանց կազմակերպչական ձևից և վայրից:
Ինչպես նաև, մինչև 18 տարեկան պատանիների սպորտային մրցաշարերը և մարզումները կթույլատրվեն միայն բոլոր մասնակիցների նախապես PCR թեստավորման հիման վրա:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից: