Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ, հուլիսի 1-ից Wizz Air-ի ավիաընկերությունը կվերադառնա Քութայիսիի միջազգային օդանավակայան:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ցածրաբյուջե ավիաընկերությունը լրացուցիչ թռիչքներ կիրականացնի Եվրոպայի ուղղությամբ՝ դեպի Միլան, Պրահա, Աթենք, Սալոնիկ, Լառնակա և Մեմինգեն:
«Զբոսաշրջային սեզոնի բացման հետ մեկտեղ, մենք շատ լավ նորություններ ունենք: Wizz Air-ը վերադարձել է Քութայիսիի միջազգային օդանավակայան և հուլիսից թռիչքներ կիրականացնի դեպի վեց եվրոպական քաղաքների ուղղությամբ, սակայն առաջիկա ամիսների ընթացքում կընդլայնվեն ուղղություններն ու հաճախականությունը: Կարծում եմ, շուտով կվերադառնանք հին նշագծին», — ասել է Էնոկոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Այս փուլում Քութայիսիից Եվրոպա օդային ճանապարհով հնարավոր է մեկնել 9 երկրի 14 ուղղությամբ: Հուլիսին Քութայիսիի միջազգային օդանավակայանից կիրականացվի 153 ուղիղ չվերթ: Այստեղից 111-ը կլինեն ուղիղ չվերթներ դեպի Եվրոպա, 42-ը` դեպի Կենտրոնական Ասիա:
Երկու ավիաընկերությունները, ինչպես Wizz Air-ը, այնպես էլ FLYARYSTAN- ը, նախատեսում են ամառվա սեզոնի ընթացքում աստիճանաբար ավելացնել թե’ ուղղությունները, թե’ թռիչքների հաճախականությունը: