
Վրաստանում հուլիսի 1-ից 70-ից բարձր քաղաքացիների թոշակը կավելանա 30 լարիով և կկազմի 250 լարի (մոտ 82 դոլար): Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ վարչապետի՝ բարձրլեռնային գյուղերում ապրող թոշակառուները կստանան ավելի բարձր թոշակ. նրանց թոշակը կբարձրանա մինչև 300 լարի (մոտ 100 դոլար):
Վրաստանում թոշակառուն այժմ 220 լարի (մոտ 72 դոլար) թոշակ է ստանում, 2019-ին թոշակն ավելացել էր 20 լարիով: