«Wizz Air»-ը վերականգնում է Վրաստան չվերթները` հաղորդում է Վրաստանի օդանավակայանների ասոցացիան:
Նշվում է, որ Էկոնոմիկայի նախարարության, Օդանավակայանների ասոցացիայի և բյուջետային «Wizz Air» ավիափոխադրողի միջև հաջողությամբ ավարտվել են Քութաիսիի միջազգային օդանավակայանում չվերթների վերականգնման մասին բանակցությունները:
Արդյունքում` ապրիլի 18-ին «Wizz Air»-ը կվերսկսի Վարշավա և Վիլնյուս ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումները: Սկզբնական շրջանում, հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը, չվերթներ կլինեն շաբաթական մեկ անգամ, հաճախականությունն ավելացնելու ծրագրեր կան: Մայիսին կվերականգնվեն նաև Ռիգա ու Դորտմունդ ուղղությունները: Իսկ հունիսից աստիճանաբար վերսկսվելու են նաև ևս 13 ուղղություններով թռիչքները:
Հիշեցնենք` 2020-ի մարտին Վրաստանում չեղարկվեցին կանոնավոր չվերթները, իսկ 2021-ի փետրվարի մեկից վերականգնվեցին:
Կարևոր է իմանալ`