Վրաստանում տրանսպորտային միջոցների հին պետհամարանիշերը այսօրվանից կորցնում են իրավական ուժը:
ՆԳ նախարարության Սպասարկման գործակալության տեղեկատվությամբ՝ ապրիլի 1-ից հին համարանիշերով ավտոմեքենաների տեղաշարժը կհամարվի վարչական իրավախախտում և սեփականատերը վարչական կարգով կտուգանվի:
Հատկանշական է, որ այսօրվանից ավտոմեքենայի սեփականատերն իրավունք ունի առանց տրանսպորտային միջոցի՝ գործակալության տարածքային միավորումներ տանելու հետազոտության, փոխել հին տեսակի պետհամարանիշերը:
Ինչպես նաև, գործակալության տեղեկատվությամբ, տրանսպորտային միջոցների սեփականատերերն իրավունք ունեն բջջային (SAGENCY) հավելվածի միջոցով հեռավար կերպով պահանջել հին համարանիշների փոխարինումը նորով, այն դեպքում, եթե սեփականատիրոջ անունով գրանցված ավտոմեքենան չի վաճառվել, կամ ավտոմեքենայի տվյալները չեն փոխվել: