
Վրաստանի առաջատար վարակաբաններից մեկը` հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության պահպանման կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն ուղիղ եթերում կորոնավիրուսի պատվաստում կանցնի` այսպիսով դառնալով Վրաստանում Քովիդ-19-ի դեմ առաջին պատվաստվողը:
Հիշեցնենք` նախօրեին երկիրը նախատեսված ժամկետից շուտ ստացել է «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Ըստ պատվաստման ազգային ծրագրի` առաջին էտապում պատվաստվելու են բուժաշխատողները. նախօրեին սկսվել է նրանց գրանցումը: Առաջինը գրանցվել է 73-ամյա բժիշկ մանրէաբան: Նախատեսվում է ստացված խմբաքանակն իրացնել 2 շաբաթվա ընթացքում: