
Այսօր առավոտյան Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ:
Օրեր առաջ հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարեց, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ:
Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները: