
«Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակը շարունակում է արցախցիներին առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու ծրագիրը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդական կենտրոնում շարունակում են հավաքագրել տաք հագուստ ու կոշիկ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ` տեղահան եղած արցախցիներին օր առաջ հասցնելու համար:

Նախաձեռնության համակարգող Լևոն Չիդիլյանն ասում է` այսօր քան երբևէ արցախահայությունն օգնության կարիք ունի: Պատերազմը դադարել է, բայց հազարավոր վիրավորներ ու փախստականներ ունենք: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Չիդիլյանը կոչ է արել վիրահայերին` շարունակել ու ավելի ինտենսիվ դարձնել նյութական աջակցությունը:
Նախորդ օրերի արվածի մասին`