Րոպեներ առաջ ավարտվեց ARTSAKH INTERNATIONAL SOLIDARITY խորագրով առցանց համերգը, որի հիմնական ուղերձը Արցախին համերաշխություն հայտնելն է, «պատերազմի զոհերին չմոռանալը»:
Միջոցառումը կազմակերպվել էր վրացական «Բազակողմ դիվանագիտության ինստիտուտ IMTD Georgia» հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառումը մեկնարկեց կազմակերպության հիմնադիր Իրակլի Կակաբաձեի ու տարբեր երկրների ներկայացուցիչ արվեստագետների՝ հանուն խաղաղության ուղերձներով:
Ըստ Կակաբաձեի՝ օրը պատահական չի, որ համընկնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրվա հետ․ Նրանց հիմնական նպատակը նորընտիր նախագահի ուշադրությունը հրավիրելն է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղաշինության հարցին: Կակաբաձեն կարևորում է այս գործընթացում ԱՄՆ-ի ներգրավվածությունը:
Միջոցառման՝ Արցախին համերաշխության մասին խորագիրն ու փախստական դարձած արցախցիներին օգնելու նպատակը բարկացրել է սոցցանցերի ադրբեջանալեզու օգտատերերին: Մի քանի շաբաթ շարունակ միջոցառման գովազդային հրապարակման մեկնաբանություններում ատելությամբ լի բազմաթիվ մեկնաբանություններ են եղել: Կակաբաձեն ասում է՝ «Սոկարի» տրոլլերն են:
«Այդ մեկնաբանությունները «Սոկարի» տրոլլերի կողմերից են հրապարակվել, ոլւ բացի այդ բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել մեր դեմ «Սոկարի» ու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության աջակիցների մի մասի կողմից: «Պատերազմ տենչացողների բանակ են»՝ ՄԱՇ-ի աջակիցները, «Սոկարն» ու Իսլամական պետությունը»:
Ալիքի հետ զրույցում Կակաբաձեն նշում է՝ «Մենք պայքարում ենք հանուն խաղաղության ու չենք հանձնվի»:
Համերգն ամբողջությամբ հնարավոր է դիտել հետևյալ հղումով: