
Հռոմում հարձակվել են Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցչության վրա, ջարդել պատուհանները, հեռացրել Հարավային Օսիան խորհրդանշող ցուցանակը: Այս մասին հայտարարություն է տարածել Հարավային Օսիայի արտաքին գործերի գերատեսչությունը՝ նշելով․ «ամենայն հավանականությամբ, ազգությամբ վրացիներ վանդալային ակտ են իրականացրել»:
Ըստ տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին:
Հռոմում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցչությունը բացվել է 2016 թվականի ապրիլին, այն գնտվում է մասնավոր տանը:
Իտալիան առաջին երկիրն է, որը չի ճանաչում Հարավային Օսիայի անկախությունը, սակայն ներկայացուցչություն բացելու թույլտվություն է տրամադրել: