
Թբիլիսիի հանդիսատեսի դատին հանձնվեց «Հրեշտակն ու 3 փողկապավորները» ներկայացումը։ Սա վրաց ռեժիսոր Ավթանդիլ Վարսիմաշվիլիի և Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի համատեղ գործն է։
Կյանքի ու մահվան ճիրաններում հայտնված երեք անծանոթները ընդհանուր ոչինչ չունեն։ Նրանց միավորում է միայն վախն ու «բանտից» վայրկյան առաջ ազատվելու ցանկությունը։
Ժամանակը, սակայն, նրանց օգտին չի աշխատում։ «Հրեշտակը» հարցեր ունի, որոնց պատասխաններն ինքը գիտի։ Որոշողը մեկն է։