
Թբիլիսիի Քավթարաձե փողոցի բնակիչներից մեկը հրդեհի զոհ է դարձել։
Հարևան բնակարաններից 7 մարդ է տարհանվել։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։ «112» ծառայություն ստացված տեղեկատվությամբ հրշեջ-փրկարարները հայտնաբերել են տարեց կնոջ անշնչացած մարմինը։
Հրդեհն ամբողջությամբ ոչնչացվել է։ Տեղում 7 հրշեջ-փրկարարական հաշվարկ է աշխատել։