
Գորիի տեղահանվածների թաղամասում գտնվող քոթեջներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 80 տարեկան տղամարդ է մահացել:
Տեղեկության համաձայն՝ այս պահին հրդեհը մարվել է։
Ըստ ականատեսների՝ դեպքի պահին տանը եղել է ընտանիքի մեկ այլ անդամ՝ մոտ 40 տարեկան տղամարդ. նա հրդեհից չի տուժել:
Դեպքը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է անզգուշությամբ ուրիշի ունեցվածքին վնասելուն կամ ոչնչացնելուն, ինչը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի։