
Թբիլիսիից ոչ հեռու, Թելեթիի վերին հատվածում գտնվող Շավնաբադա եկեղեցու հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:
Տեղեկության համաձայն՝ հրդեհը բռնկվել է անտառային և դաշտային հատվածում:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ տեղում են հրշեջներն ու փրկարարները, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։