
Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը սկսվել է այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակը Սարալիի կողմից տարածվել է թփերի վրա։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բնակչությանը վտանգ չի սպառնում։ Այս պահին հրշեջներին հաջողվում է մարել հրդեհը։
Դեպքի վայրում են գտնվում քաղաքապետարանի ներկայացուցիչները