Հրդեհ Մթածմինդայում

Թբիլիսիի Մթածմինդա զբոսայգու հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ այրվում են խոտն ու թփերը։ Տեղում աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ տեղայնացման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Այս պահին հրդեհի առաջացման և այլ մանրամասների մասին չի հաղորդվում: