
Հունիսի 6-ին Թբիլիսիի մոտակայքում գտնվող Լիլոյի շուկայում, այսպես կոչված, չինական տոնավաճառում, հրդեհի հետևանքով այրվել է 1000 քմ տարածք։
Երեկ երեկոյան բռնկված հրդեհը տեղայնացնելու համար մոտ 2 ժամ տեղում աշխատել է 17 հրշեջ և 2 մարտական հաշվարկ, հաղորդում է արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Կախա Բուխրաձեի խոսքերով, հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ անուշադրության պատճառով գույքի ոչնչացում: