
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Դիդուբե թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի և շինարարական նյութերի Էլիավա շուկայում: Այրվել է մոտ 800 քմ տարածք:
Հրդեհի հետևանքով տուժած աշխատակիցների մի մասը իշխանություններից օգնություն է պահանջում: Նրանց ապրանքն ապահովագրված չի եղել:
«Անձամբ ես չեմ ապահովագրել իմ ապրանքը և չգիտեմ՝ ինչ եմ անելու: Այրվել է տարածքը, նաև փաստաթղթերը: Իշխանություններից օգնություն եմ խնդրում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է տուժած աշխատակիցներից մեկը՝ Գուրգեն Քարդավան: