Հրդեհ Բագրատաշենի անցակետի պահեստում

Վրաց-հայկական սահմանի Սադախլո-Բագրատաշեն ացնակետի հայկական կողմի պահեստում հրդեհ է:

ՀՀ ՆԳ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում հայտնել է, որ հունվարի 3-ին՝ ժամը 12։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, պարեկային ծառայության կարգախմբեր», — նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում պիրոտեխնիկա է այրվում. «Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: