Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի նախկին ղեկավար Իրակլի Շայշմելաշվիլին լքել է երկիրը։
Նա Facebook-ում հրապարակել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ընտանիքի հետ արված լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը։
«Հատուկ շնորհակալություն այն բոլոր այն քաղաքացիներին, որոնք անհավանական աջակցություն և սեր ցուցաբերեցին: Հուսով եմ, որ ինձ հնարավորություն կտրվի արժանապատիվ կերպով հետ վերադարձնել այդ հարգանքը: Ես շուտով կվերադառնամ»,- գրել է Իրակլի Շայշմելաշվիլին:
Իրակլի Շայշմելաշվիլին դեկտեմբերի սկզբին է հրաժարական ներկացրել՝ պատճառ նշելով «ընտանեկան պայմանները»։
Արդեն 29-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում և մարզերում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի ընդունված որոշման դեմ, ըստ որի Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու հարցը։
Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը ձերբակալել է ցույցի ավելի քան 400 մասնակիցների: