
Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է 2022 թվականի ուսուցիչների` առարկայի և մասնագիտական ունակությունների քննությունների բողոքարկման արդյունքները։
Արդյունքները տեսնելու համար ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացող անձինք կարող են օգտվել հետևյալ հղումից։
Առաջատար և մենթոր ուսուցչի կարգավիճակ ստանալ ցանկացողները նույնպես հնարավորություն կունենան տեսնելու վերջնական միավորները: Սա քննությունների վերջնական արդյունքն է, որը որոշում է, թե արդյո՞ք ուսուցիչը հաղթահարել է քննության շեմը: