
2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 11 միլիարդ 324.7 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 18.6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տեղեկատվությամբ՝ այս տարի արտահանումը կազմել է 3 միլիարդ 033.5 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ներկրումը կազմել է 8 միլիարդ 291.2 միլիոն ԱՄՆ դոլար (16.8 տոկոսով ավել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից):