Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է միասնական ազգային քննությունների բողոքարկման փուլի վերջնական արդյունքները:
Դիմորդները հնարավորություն ունեն իրենց արդյունքների էջում տեսնելու հավասարեցված և մասշտաբային միավորները:
NAEC-ի փոխանցմամբ՝ արդյունքների բողոքարկման առնչությամբ ստեղծված առարկայական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել բողոքարկման արդյունքների հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Թբիլիսիի քաղաքային դատարանում (Թբիլիսի, Աղմաշենեբելի նրբանցք, թիվ 64)։
«Հիշեցնենք, որ այն առարկաներից, որոնցում եղել են մեկից ավելի տարբերակներ, միավորները հավասարվում են, արդյունքում մրցույթին շարունակում է մասնակցել այն դիմորդը, ում հավասարեցված միավորը բարձր է նվազագույն միավորից»,- ասված է NAEC-ի տարածած հաղորդագրության մեջ: