Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) hրապարակել է ազգային ուսումնական օլիմպիադայի արդյունքները։
2021-2022 ուսումնական տարվա ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը հավաքել է համապատասխան առարկայի թեստի առավելագույն միավորի առնվազն 50%-ը և հայտնվել համապատասխան դասարանի և առարկայական վարկանիշային ցուցակի առաջին հիսուն մասնակիցների մեջ։
Տեղեկության համաձայն, հնարավոր է նաև բողոքարկել միավորը՝ ներկայացնելով վերստուգման հայտ։ Հանձնաժողովի որոշմամբ հայտ ուղարկած օլիմպիադայի մասնակցի աշխատանքը կստուգվի ևս մեկ անգամ, արդյունքում հնարավոր է ավելացվեն միավորներ, կրճատվեն կամ մնան անփոփոխ։
Հայտը լրացնելու կարգին կարելի է ծանոթանալ քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ ազգային ուսումնական օլիմպիադան Վրաստանում անցկացվել է հունվարի 10-15-ը 70 քննական կենտրոններում։