Պաշտոնապես հայտնի է դարձել ԱՄՆ Կոնգրեսում գրանցված «Վրացական մղձավանջի չճանաչման ակտի» բովանդակությունը։
Փաստաթուղթը, որն արդեն հրապարակվել է, չի ճանաչում վրացական ոչ մի կառավարություն՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ։ Ակտը նաև արգելում է «Վրացական երազանք»-ի հետ հարաբերությունների կարգավորումը։
«Չճանաչել կամ չկարգավորել հարաբերությունները Վրաստանի որևէ կառավարության հետ՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ կամ նրա հետ կապված որևէ անձի հետ՝ Իվանիշվիլիի ռեժիմի կողմից վրաց ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների պատճառով»։
Այս ակտը Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչում է որպես Վրաստանի միակ օրինական առաջնորդ։ Օրինագծի հաստատման համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի աջակցությունը, այնուհետև ակտը պետք է ստորագրի նոր նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ ակտի՝ եթե Վրաստանում անցկացվեն ազատ և արդար ընտրություններ, որոնք կհաստատեն Հելսինկյան հանձնաժողովի նախագահը և համանախագահը, ապա այդ քաղաքականությունը կարող է չեղյալ համարվել։
Օրենքի համաձայն՝ ԱՄՆ դաշնային կառավարության ոչ մի պաշտոնյա կամ աշխատակից չպետք է ձեռնարկի որևէ գործողություն կամ ծախսի դաշնային միջոցներ, որոնք որևէ կերպ կհուշեն, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Բիձինա Իվանիշվիլիի կամ նրա գործընկերներից որևէ մեկի ղեկավարությունը։