Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է 2023 թվականին անցկացվելիք ուսուցիչների առարկայի և ավագ հատուկ ուսուցչի քննության ժամանակացույցը։
Քննությունները կմեկնարկեն հուլիսի 6-ին, ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև․
հուլիսի 6 (առաջին քննաշրջան)
- Վրաց լեզու և գրականություն (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)
- Պատմություն (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)
- Քիմիա (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)
- Կենսաբանություն (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)
հուլիսի 6 (երկրորդ քննաշրջան)
- Մաթեմատիկա (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)
- Աշխարհագրություն (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)
- Ֆիզիկա (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)
- Կերպարվեստ և կիրառական արվեստ
հուլիսի 13 (առաջին քննաշրջան)
- Քաղաքացիական կրթություն (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)
երաժշտություն
սպորտ
հուլիսի 14 (առաջին քննաշրջան)
- Ավագ հատուկ ուսուցիչների քննություն
հուլիսի 19 (առաջին քննաշրջան)
- Վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV)
- Վրաց լեզու և գրականություն (տարրական մակարդակ)
- Մաթեմատիկա (տարրական մակարդակ)
- Բնագիտություն (տարրական մակարդակ)
հուլիսի 19 (երկրորդ քննաշրջան)
- Հայերեն
- Ադրբեջաներեն
հուլիսի 20 (առաջին քննաշրջան)
- Անգլերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
- Գերմաներեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
- Ֆրանսերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
- Ռուսերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
- Վրացերեն (ոչ վրացալեզու դպրոցների/հատվածների համար), (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
- Համակարգչային տեխնոլոգիաներ — գրավոր մաս
հուլիսի 21 (առաջին և երկրորդ քննաշրջան)
- Համակարգչային տեխնոլոգիաներ — գործնական մաս
հուլիսի 24
- Անգլերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս,
- Ռուսերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս,
- Գերմաներեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս,
- Ֆրանսերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս,
- Վրացերեն ոչ վրացալեզու դպրոցների/հատվածների համար (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս