
Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների հայոց լեզու և գրականություն առարկայի թեստերը։ Օգտագործված թեստերին ծանոթանալու համար անցեք հղումով։
Նշենք, որ հայոց լեզու և գրականություն, ադրբեջաներենի քննությունը ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների համար տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 19-ին։
Հատկանշական է, որ հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև ադրբեջաներենի քննությունը ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալ ցանկացող ուսուցիչների համար այս տարի անցկացվում է 2-րդ անգամ, առաջին անգամ՝ 2022 թվականին։