
Թբիլիսյան ցույցերի կազմակերպիչները Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի առջև տեղադրված էկրանին հրապարակել են հաշվեհամար՝ հայտարարելով, որ հավաքվող գումարը կօգնի ցույցերը կազմակերպելու հարցում: Նրանց խոսքով, քաղաքացիներն նման կերպ ևս կարող են իրենց աջակցությունն արտահայտել՝ նպաստելով ակցիաների շարունակմանը:
Հիշեցնենք՝ «Ամոթ է» խորագրով բողոքի ցույցերը մեկնարկել են հունիսի 20-ին, շարունակվում են արդեն 15 օր: Այժմ ցուցարարների գլխավոր պահանջը Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականն է: