Հրապարակում ջրցան մեքենա և հատուկ տեխնիկա է մոբիլիզացված

Թբիլիսիում եվրոպամետ ցույցերը շարունակվում են։

Խորհրդարանի դիմաց, որտեղ քաղաքապետարանը տոնածառ է տեղադրում, քաղաքացիներն ու լրագրողները բողոքում են Վրաստանի ԵՄ հետ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերի դեմ։

Աս պահի դրությամբ Ազատության հրապարակի կողմից մոբիլիզացված են հատուկջոկատայիններ, ջրացան մեքենաներ և հատուկ տեխնիկա։

Բողոքի ակցիան շարունակվում է արդեն 11 օր։

Նշենք, որ Ճիճինաձե և Չիտաձե փողոցների տարածքն ազատ է, ոստիկանական շղթա չկա։

Ցուցարարների պահանջն անփոփոխ է՝ նշանակել վերընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։