
Հրապարակախոս, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Թակո Չարկվիանին փետրվարի վերջերին նոր կուսակցություն կհիմնի «օրենք և իրավունք» անվամբ:
Կուսակցության առաջնային խնդիրը լինելու է կոռուպցիայի դեմ պայքարը, հենց այդ թեմայի շրջանակներում էլ մշակվելու քաղաքական այդ ուժի ծրագիրը:
Նշվում է, որ կուսակցությունը կենտրոնանալու է նաև տարածաշրջանային զարգացման հարցերի վրա:
Չարկվիանին նոր քաղաքական ուժ հիմնելու մասին հայտարարել էր նախագահական ընտրություններից առաջ՝ հավաստիացնելով, որ նոր կուսակցությունը դառնալու է երկրի երրորդ ուժը։