«Հպարտ եմ Թբիլիսին տեսնել որպես Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման վայր»։ Այս մասին Twitter-ում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
Ըստ Դարչիաշվիլիի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերը արդյունք կտան։
Նշենք, որ այսօր Թբիլիսիում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Խաղաղ հարևանության նախաձեռնությունը՝ Ղարիբաշվիլի-ՀՀ ԱԳ նախարար հանդիպման օրակարգում
Թբիլիսյան հարթակը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը․ Ղարիբաշվիլին՝ Բայրամովին