Լրատվամիջոցները պարզել են, թե ով է փրկել երկու տղաներին Թբիլիսիի Վակե զբոսայգու ցայտաղբյուրում հոսանքահարվելուց հետո։
Ականատեսների վկայությամբ՝ Վակեի այգու ավագ այգեպան Դևի Մեզուրնիշվիլին առաջին չափահասն էր, որ հասկացել է՝ երեխաները հոսանքահարվել են, օգնության կարիք ունեն։
Այգում մարդիկ վստահություն են հայտնել, որ հենց այգեպանի արագ արձագանքն է փրկել երկու տղաների կյանքը, սակայն չի հաջողվել փրկել աղջկան՝ 13-ամյա Մարիտա Մեպարիշվիլիին, ում սիրտը կանգ է առել էլեկտրահարումից։
Ականատեսները խոսել են նաև մի կնոջ մասին, ով շատրվանի մոտ սկսել է շտապ առաջին օգնություն ցույց տալ Մարիտային՝ փորձելով վերակենդանացնել նրան սրտի մերսման միջոցով, բայց դա չի օգնել:
Վերլուծաբանները միաձայն են. հոսանքահարված աղջնակի մահվան մեղավորն իշխանություններն են