«Գրինսերվիս+» ընկերությունը, որի տնօրենն ու աշխատակիցները կալանավորված են Վակեի այգու շատրվանի ավազանում երեխայի հոսանքահարումից մահվան գործով, վերջին 4 տարվա ընթացքում 86 մլն լարիի պետական մրցույթները է շահել։
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ վերջին չորս տարիներին «Գրինսերվիս+»-ը շահել է միայն Թբիլիսիի քաղաքապետարանի և հարակից գերատեսչությունների մրցույթները: Պետական այլ կառույցներ այս ընկերության հետ պայմանագրեր չեն կնքել։
Վակեի այգու շատրվանի և կասկադի վերանորոգումը «Գրինսերվիս+»-ի ամենախոշոր պատվերն է, պայմանագրի գումարը կազմել է 13 մլն լարի։
«Գրինսերվիս +» ընկերության տնօրեն Լաշա Փուրցվանիձեն, ինչպես նաև աշխատակիցներ Դևի Կախոիձեն և Բեքա Միրղլիանին տեղափոխվել են ժամանակավոր պահման մեկուսարան։
Փաստաբան Մամուկա Բլիաձեն հանդիպել է նրանց մինչև մեկուսարան տեղափոխելը։ Նա անհեթեթ է որակել մեղադրանքը և նշել, որ գործում ապացույցներ չկան։
Հոկտեմբերի 18-ի դրությամբ 9 մարդ է ձերբակալված Վակեի այգու շատրվանի ավազանում երեխաների հոսանքահարման գործով:
Քննության տվյալներով՝ Վակեի այգում քաղաքապետարանի ենթակառուցվածքային լայնածավալ աշխատանքներ իրականացնելու ընթացքում տեղի է ունեցել փաստաթղթերի կեղծում։
Ձերբակալված է նաև Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության պետի տեղակալը։