«Նյու Հոսփիթլս»-ի մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով՝ Վակեի այգում հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը դեռ միացված է արհեստական շնչառության սարքին:
Ըստ Ցիբաձեի, դեռահասի կենսական գործառույթներն այս փուլում նորմայի սահմաններում են։
«Տարբեր ուղղություններով հետազոտություններ են իրականացվում։ Հուսով ենք, որ լավ կլինի»,- ասել է Ցիբաձեն։
Նշենք, որ Վակեի այգու շատրվանների ավազանում հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:
Հոսանքահարված 13-ամյա աղջիկը մահացել է. իշխանությունների արձագանքը