
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել «Վրացական երազանքին» զերծ մնալ բռնություն կիրառելուց:
Նախկին նախագահը նշել է, որ ցավում է ակցիայի ընթացքում տուժած քաղաքացիների համար:
«Ուզում եմ կոչ անել՝ զերծ մնալ փողոցներում երիտասարդներին, վրաց պատրիոտներին հետապնդելուց, կրակոցներից ու այնպիսի զենք կիրառելուց, որի հետևանքով մարդիկ են վնասվելու: Ես քաղաքական պահանջներ չեմ ներկայացնում: Գտնում եմ, որ այսօր կարևորը՝ պաշտպանել այն արժեքները, որ Վրաստանը չի ընդունի Ռուսաստանին, Վրաստանը չի հաշտվի ռուսական օկուպացիայի հետ: Վրաց հասարակությունը չի հաշտվի խորհրդարանում ռուսական սցենարների հետ», — ասել է Մարգվելաշվիլին: