Հորդառատ անձրևները մեծ վնասներ են հասցրել Թբիլիսիին

Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևը և ուժեղ քամին վնասներ են հասցրել մայրաքաղաքի  բազմաթիվ հատվածներում, տուժել են հատկապես Սամգորիի, Կրծանիսի և Սաբուրթալո թաղամասերը։

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ հուլիսի 6-ի ուշ գիշերը տապալված ծառերը վնասել են տներ, մեքենաներ, էլեկտրասյուներ։ Մի քանի վայրերում ուժեղ քամին քշել է բնակելի տների տանիքները։

«Տապալված ծառերի պատճառով փակված ճանապարհները մաքրվել են, վնասները գնահատվում են։

«Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ՝ 2 72 22 22 կամ դիմել համապատասխան շրջանի վարչակազմ»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։