Հորդառատ անձրևի հետևանքով Ծալենջիխայի Նագուրու գյուղում փլուզվել է բնակելի տան պատը։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Խվիչավների ընտանիքը, որն ունի երկու մանկահասակ երեխա և մեկ տարեց, ստիպված է գիշերել հարևանի տանը, քանի որ սեփական տանը մնալը վտանգավոր է։
Ըստ Ծալենջիխայի փոխքաղաքապետ Թամար Բելքանիայի՝ քաղաքապետարանը ընտանիքին ժամանակավոր կացարան կտրամադրի։
Միաժամանակ Ծալենջիխայում շարունակվում են հորդառատ անձրևները։ Դրա հետևանքով փողոցների մի մասը հեղեղվել է, դադարեցվել է բնակչությանը էլեկտրամատակարարումը։
«Ծալենջիխայում փոթորիկ է, հորդառատ անձրևը շարունակվում է։ Ամբողջ քաղաքապետարանի էլեկտրամատակարարումն ընդհատված է. Ստեղծվել է համակարգող շտաբ»,- սոցցանցում գրել է Ծալենջիխայի փոխքաղաքապետ Թամար Բելկանիան։