Ապրիլի 23-ի օրվա վերջից Արևելյան Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում, իսկ ապրիլի 24-ի օրվա վերջից Արևմտյան Վրաստանում մինչև ապրիլի 25-ի առավոտ սպասվում են անձրև` տեղ-տեղ հորդառատ, կայծակ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևներից կարող են զգալիորեն բարձրանալ Վրաստանի գետերի ջրի մակարդակը, իսկ փոքր գետերը՝ հեղեղվել։
Կանխատեսման համաձայն, հորդառատ անձրևները կարող են ակտիվացնել սողանքային գործընթացները լեռնային շրջաններում, իսկ որոշ լեռնային շրջաններում կարող են ձևավորվել ձնահյուսեր։