
Հորդանան գետի մոտ Վրաստանին հատկացված տարածքում վրացական մշակութային կենտրոն կառուցելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվում։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլիի խոսքով, պատրիարքարանի ներկայացուցիչներին խնդրել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, այդ թվում՝ համանախագահ Շիո Մուջիրին:
«Վրաստանի պատրիարքի օրհնությամբ` նախատեսում ենք հատկացված տարածքում կառուցել վրացական մշակութային կենտրոն», — ասել է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ առաջին անգամ այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել էր հունվարի 19-ին Սամեբայի տաճարում՝ պատարագից հետո։