Հորդանան գետի մոտ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածքը հանձնվել է, և կառուցվելու է վրացական մշակութային կենտրոն։ Աստվածահայտնության տոնի առթիվ ներկա գտնվելով առաջնորդանիստ Սամեբայի տաճարում, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Շնորհավորում եմ Վեհափառ Հայրապետին, Սուրբ Սինոդի անդամներին և հավատացյալներին Աստվածահայտնության տոնի առթիվ։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր շատ լավ լուր հայտնել։ Կարելի է ասել, որ այսօր մենք պատմական իրադարձության մասնակից ենք։ Նորին մեծություն Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի և Նորին Մեծություն Արքայազն Ղազիի որոշմամբ Հորդանան գետի մոտ՝ Փրկչի մկրտության վայրի մոտ գտնվող հողը փոխանցվել է Վրաստանին։ Պատրիարքի օրհնությամբ այստեղ կկառուցվի վրացական մշակութային կենտրոն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ըստ կառավարության ղեկավարի՝ 300 տարի անց Վրաստանը վերադառնում է Սուրբ երկիր։ Այս իրադարձությունը, որը հնարավոր դարձավ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների համատեղ ջանքերի արդյունքում, ուրախալի է բոլոր վրացիների համար։
«Անգնահատելի էր մեր Հայրապետի, նրա միջազգային մեծ հեղինակության ներգրավվածությունը։ Ազգի և վանականի նման միասնությունը միշտ եղել է և կլինի մեր երկրի առաջընթացի և զարգացման հիմնական նախապայմանը», — ասել է Ղարիբաշվիլին։