Հունվարի 11-ի երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում ձերբակալվել է տաքսու վարորդ՝ ուղևորին հոմոֆոբ բնույթի վիրավորանք հասցնելու պատճառով: Տեղի ունեցածին ականատես են եղել պարեկային ոստիկանության ներկայացուցիչները, տեղում ձերբակալել են վարորդին:
Տաքսու վարորդը լսելով իր ծառայության մասին ուղևորի բողոքը, հայհոյանքներով վիրավորել է վերջինիս ականջօղ կրելու համար, իսկ երբ ուղևորը դուրս է եկել մեքենայից, փորձել է նաև ֆիզիկական ուժ գործադրել։
Գործի հետ կապված հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի հատկանիշներով: Այն ենթադրում է մանր խուլիգանության համար տուգանք՝ 500-ից 1000 լարիի չափով, կամ վարչական ազատազրկում՝ 15 օրով: