Վրաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 3-4-ին Վրաստան կայցելեն Հյուսիսատլատյան խորհրդի (NAC) անդամները: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրությունում:
Տեղեկատվության համաձայն, Վրաստան կայցելեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները:
Հյուսիսատլանտյան խորհրդի անդամները հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և խորհրդարանի անդամների հետ: