Մի քանի ամիս տեւած դադարից հետո Վրաստանը վերսկսել է էլեկտրաէներգիայի ներկրումը։ Saxstat-ի տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերին երկիրը գնել է 5,981 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա, ինչը 14 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Վրաստանը գնել է ընդամենը 414 400 դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա։
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին Վրաստանը գրեթե ամբողջությամբ էլեկտրաէներգիա գնել է Ռուսաստանից՝ 5,979 մլն դոլար արժողությամբ, Ադրբեջանից գնել է ընդամենը 2,42 հազար դոլար արժողությամբ։
Հիշեցնենք նաև, որ այս տարի` մինչև սեպտեմբեր, Վրաստանից մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի 9 ամսում Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 84 338 մլն դոլար, ինչը 455,4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Արդեն 2022 թվականի հոկտեմբերին մենք էլեկտրաէներգիա չենք վաճառել, այլ գնել ենք, այն էլ՝ բավականին մեծ ծավալով։ Եթե հաշվի առնենք, որ երկրի գլխավոր հիդրոէլեկտրակայանում ջրի մակարդակը իջել է սահմանված նվազագույնից, և ձմեռային պաշարը լիովին սպառվել է, ապա հնարավոր է, որ այս տարի երկիրը ստիպված լինի ավելի շատ էլեկտրաէներգիա գնել, քան Էնգուրի վերականգնման ժամանակ։