
2019 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի 10 լարի արժողությամբ նոր թղթադրամները: Նորացված 10 լարիանոցների ներմուծմամբ հին թղթադրամները շրջանառությունից չեն հանվի։
10 լարի արժողությամբ նոր թղթադրամները հանրությանն օրեր առաջ ներկայացրել է կենտրոնական բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն: Բարձր պաշտպանվածությամբ ու որակով նոր թղթադրամների վրա Ակակի Ծերեթելիի դիմանկարն է:
Թղթադրամի հակառակ կողմում պատկերված է վրացի նկարիչ Դավիթ Կակաբաձեի «Իմերեթի՝ իմ մայր» խորագրով աշխատանքը։