
«Հոգնեցրու ռեժիմին». այս կարգախոսով վաղը՝ հունիսի 5-ի ժամը 20:00-ին, «Դափիոնի» երիտասարդական շարժումը խորհրդարանի դիմաց ցույց կանցկացնի:
Ըստ շարժման՝ իրենք վճռական պայքար են սկսել հանուն ժողովրդավարության և ազատության:
«Մենք վճռական պայքարի մեջ ենք հանուն ժողովրդավարության և ազատության, մեր թվային առավելությամբ. եթե հակառակորդին հոգնեցնենք հաճախակի ու փոքրիկ գործողություններով, նրա համակարգը ներսից կսկսի փլուզվել։ Պետք է մի վայր, որտեղ «Վրացական երազանքը» անպայման կօգտագործի իր ռեսուրսները։ Սպասում ենք ձեզ խորհրդարանի դիմաց»,- գրել է շարժումը։
«Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով տասնյակ հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե երկու ամիս շարունակ բողոքում էին օրենքի դեմ։ Բողոքի ակցիան շարունակվում է: Օրենքի թիրախում գտնվող կազմակերպությունները մտադիր չեն ենթարկվել օրենքին և դիմելու են բողոքի օրինական միջոցների։