
Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ հողերի համակարգված գրանցման բարեփոխումը կշարունակվի մինչև 2025 թվականի ավարտը։
2022 թվականից արդարադատության նախարարությունը 59 մունիցիպալիտետներում իրականացնում է հողերի համակարգային գրանցման բարեփոխում։
Այս քաղաքականության շրջանակներում պետությունն անվճար գրանցում է ինչպես սեփականություն հանդիսացող, այնպես էլ օգտագործված, նաև կամայականորեն զբաղեցրած հողամասերը։
Նախարարությունը գրանցման ժամկետի երկարաձգումը պատճառաբանում է այսպես. «Հաշվի առնելով հաջողված արդյունքները և նպատակ ունենալով չգրանցված հողատարածքներ չթողնել մունիցիպալիտետներում՝ համակարգային հաշվառման բարեփոխումը կշարունակվի մինչև 2025 թվականի ավարտը»։
Ըստ արդարադատության նախարարության՝ բարեփոխման ավարտից հետո «կստեղծվի միասնական, ամբողջական կադաստրային բազա, և վերջնականապես կբացահայտվի մասնավոր, պետական կամ քաղաքային սեփականությունը»։