Հոգևորական ծառայությունն այլևս պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու հիմք չէ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն:
Ըստ ՊՆ փոխնախարարի՝ բոլոր կրոնների ներկայացուցիչները պարտավոր են ծառայել բանակում, և ոչ մի դավանանք չի ունենա հայեցողական պայմաններից օգտվելու հնարավորություն։
Գիորգաձեն նշել է, որ հոգևորականները հնարավորություն կունենան անցնելու ոչ զինվորական՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որի պայմանները սահմանվում են համապատասխան օրենսդրությամբ։
Ի դեպ, 2022 թվականի վերջին Վրաստանի ՊՆ-ն նախաձեռնել է Պաշտպանության օրենսգրքի նախագիծը, որը նախատեսվում է քննարկել և ընդունել խորհրդարանի գարնանային նստաշրջանում։